էմուլսիոն Պայթուցիկ նյութ “ARMEX”

«Armex»-ը ոչ փամփուշտավորված արդյունաբերական էմուլսիոն պայթուցիկ նյութ է, որը նախատեսված է հողի մակերևույթին պայթեցման աշխատանքների իրականացման համար, ինչպես չոր, այնպես էլ ջրհագեցած հորատանցքերում, Պրոտոդյյակոնովի սանդղակով մինչև 20 ամրություն ունեցող ապարներում և շրջակա միջավայրի -40 0С-ից մինչև +50 0С ջերմաստիճանի դեպքում:

«Armex» ԷՊՆ պայթեցման աշխատանքների իրականացման վայր է հասնում խառնիչ-լիցքավորող մեքենայում, որտեղ ակտիվանում է բաղադրիչների խառնվելու միջոցով անմիջապես հորատանցքերի լիցքավորման ընթացքում:

«Armex» ԷՊՆ-ի տեղափոխման և պատրաստման ժամանակ էլեկտարականացում և ստատիկական էլեկտրականության կուտակում տեղի չի ունենում:

«Armex» ԷՊՆ թույլատրվում է կիրառել հորատանցքի ջրատար մասը լիցքավորելու համար, հորատանցքի չոր մասը թույլատրվում է լիցքավորել ԱՆՖՈ-ով կամ այլ ոչ ջրակայուն արդյունաբերական պայթուցիկ նյութերով:

«Armex» ԷՊՆ ըստ վտանգավորության աստիճանի, համաձայն ԳՕՍՏ 19433-88, դասվում է 1 դասի 1.5 ենթադասի D համատեղելիության խմբին: ՄԱԿ-ի ցուցակով սերիական համարը – UN0241: